Վրաստանի ԱԱԽ-ի քարտուղարը Դավիթ Ռաքվիաշվիլին է

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի հրամանով`  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել Դավիթ Ռաքվիաշվիլիին:

Նախագահը հայտարարել  է, որ Ռաքիշվիլին շատ հետաքրքիր և կարևոր անձ է: Մարգվելաշվիլին նաև ընգծել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը լուրջ փորձ ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից:

Ռաքիշվիլիի նշանակումից հետո, «Միացյալ ազգային շարժման» անդամ Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ Ռաքիշվիլին լավ փորձագետ է և մասնագիտական արժեքներ կրող անձ: Կապանաձեն նաև նշել է, որ պատիվ է ունեցել Ռաքիշվիլիի հետ վրացական պատվիրակության կազմում մասնակցել Ժնևյան բանակցություններին: Այդ  ժամանակ Ռաքիշվիլին եղել է վերաինտեգրման (ռեինտեգրացիա)  հարցերով պետնախարարի տեղակալն է :

Թողնել պատասխան