Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Պետերբուրգի ահաբեկչությունը

Վրաստանի Արտաքին գործերի  նախարար Միխեիլ Ջանելիձեն ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Ջանելիձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը մեծ ողբերգություն է:  Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ համշխարհային անվտանգության համար ահաբեկչական գործողություններն այսօր լուրջ սպառնալիք են:

«Դատապարտում ենք յուրաքանչյուր ահաբեկչական գործողություն: Միջազգային հանրությունը պետք է հաղթի ահաբեկչությանը»,- հայտարարել է Ջանելիձեն:

Ջանելիձեն հավելել է, որ Վրաստանի հյուպատոսությունն ակտիվ աշխատում է, այս պահի դրությամբ զոհվածների կամ վիրավորների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 3-ին, Ռուսաստանի Դաշնության երկրորդ ամենամեծ քաղաքում` Սանկտ-Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զովել է 10, վիրավորվել` 47 մարդ:

ՌԴ-ի Քննչական մարմինը Պետերբուրգում պայթյունը որակել է որպես ահաբեկչությունը։

Թողնել պատասխան