Վրաստանի «ագրեսիայի զոհերի» հիշատակին հուշարձան է կառուցվել

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովի նախաձեռնությամբ և Ռուսաստանի սոցիալ-տնտեսական ներդրումային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, Ախալգորիի շրջանում «Վրաստանի ագրեսիայի զոհերի»  հիշատակին հուշարձան են կառուցել:

Ախալգորիի շրջանի ղեկավարի խոսքերով հուշարձանը նշանավորում է ալան մարտիկների հիշատակը:

Շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Բոսյակովի խոսքերով. «Վրաստանի 20-ամյա ագրեսիան առավելապես այս շրջանում է դրսեւորվել»,- հայտարարել է Բոսյակովը:

Հիշեցնենք` Ախալգորիի շրջանը Վրաստանի վերահսկողությունից դուրս է եկել 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած հնգօրյա պատերազմից հետո: Այժմ շրջանի բնակչությունը կարողանում է այցելել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածք միայն հատուկ թույլտվությամբ:

Թողնել պատասխան