Վրաստանի Անկախության օրը նշվում է աշխարհի տարբեր երկրներում

Աշխարհի մի շարք երկրներում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն անկախության օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպել: 

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը փոխանցում է, որ մայիսի 26-ին տոնական միջոցառումներ են կազմակերպվել Ֆրանսիայում, Նորվեգիայում, Իռլանդիայում, Քաթարում, Եթովպիայում եւ այլ երկրներում:

Նշվում է, որ վրացական երեկո է նախատեսված անցկացնել Փարիզի Սորբոնի համալսարանում: Նորվեգիայում կանցկացվի տոնական ընդունելություն,  որի ընթացքում տեղի կունենա «Վրաստանի զբոսաշրջային հեռանկարը» ծրագրի շնորհանդեսը, կներկայացվի նաև վրացական ազգային տարազը:

ԱԳՆ-ի տեղեկատվությամբ` անկախության օրվա առիթով միջոցառումներ են անցկացվել Թուրքիայում,  Բուլղարիայում, Տալինում, Կոպենհագենում, Նյու Յորքում և Բեռլինում:

Թողնել պատասխան