Վրաստանի ավտոճանապարհների իրավիճակը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհների մի քանի հատվածներում սահմանված է հատուկ ռեժիմներ:

«Ձյան և սառույցի պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Վատ եղանակային պայմանների պատճառով  Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի Ռոդիոնովկա-Նինոծմինդա ճանապարհահատվածում և Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ (Հայաստանի սահման) ճանապարհահատվածում երթևեկությունը թույլատրելի է միայն անվաշղթաների օգտագործման դեպքում, իսկ երկու և ավելի քարշակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը բաց է:

Ստեղծված իրավիճակից ելնելով Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը կոչ է անում՝ երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմները:

Թողնել պատասխան