Վրաստանի արդարադատության նախարարության 2016 թվականի ծախսերը

370 837.69 լարի՝ գործուղումների համար Վրաստանի արդարադատության նախարարութան էջում հրապարակած տեղեկատվության համաձայն, նախարարությունը 2016 թվականի 11 ամիսների ընթացքում պաշտոնյաների և աշխատակիցների գործուղումների համար ընդհանուր առմամբ ծախսել է 370 837.69 լարի: Երկրի ներսում գործուղումների համար ծախսվել է 20 482.01, որից պաշտոնյաների այցերի համար տրամադրվել է 9 902.01 լարի, այլ աշխատակիցների համար 10 580 լարի, իսկ արտերկիր գործուղումների համար ծախսվել է 350 355.68 լարի, որից 300 460.90 ծախսվել է պաշտոնյաների այցերի համար:

Ինչ վերաբերում է նախարարին և նրա տեղակալներին՝ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի գործուղումներին (ճանապարհածախս, հյուրանոց, ընթացիկ ծախսեր) տրամադրվել է 81 047.5 լարի, իսկ տեղակալներ Ալեքսանդրե Բարամիձեն և Գոչա Լորթքիփանիձենի գործուծումների վրա ծախսել են 25 035.6 և 26 705 լարի: Երկու այլ տեղակալներ, ըստ հրապարակված տեղեկատվության՝ 2016 թվականի 11 ամիսների ընթացքում գործուղման չեն մեկնել:

Թողնել պատասխան