Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

Վրաստանի վիճակագրության պետական ծառայության տեղեկությամբ` ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառության աճ է արձանագրվել: 2016 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի արտաքին արևտրաշրջանառությունը ընդհանուր առմամբ կազմել է 6.548 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 2015-ի միեւնույն ժամանակահատվածի համեմատ 17%-ով ավելի է: Պաշտոնական տվյալներով`  նշվածից արտահանման հատվածը կազմել է շուրջ 1.122 մլն. ԱՄՆ դոլար, ներմուծումը` 5.426 մլն. դոլար: Առեւտրի դեֆիցիտը 2016 թվականի հունվար-հուլիսին 4.304 մլն. դոլար է կազմել, մինչդեռ արտաքին արևտրաշրջանառությն ընդհանուր ցուցանիշը` 66 տոկոս: Վրաստանի արտաքին արևտրի վերաբերյալ մանրամասն տվյալները կհրապարակվեն օգոստոսի 19-ին:

Թողնել պատասխան