Վրաստանի արտգործնախարարն այցելել է ՄԻԵԴ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այցելել է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան: Շենքը լքելուն պես արտգործնախարարը, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հարցերին պատասխանելով, հայտարարել է.

«Խոսել ենք վիճակագրության մասին, որը դրական է և սա վկայում է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջընթացի մասին»:

Հարցին` խոսել են արդյոք «Ռուսթավի 2»-ի թեմայով, Ջանելիձեն ասել է.

«Արտաքին գործերի նախարարությունը և նախարարը չեն խոսում կոնկրետ դեպքերի մասին: Խոսվել է ընդհանուր բարեփոխումների մասին, որոնք  վերաբերում են երկրի զարգացմանն ու առաջընթացին: Կոնկրետ դեպքի մասին նույնիսկ նախագահն իրավունք չունի խոսել»:

Հատկանշական է, որ ՄԻԵԴ է այցելել նաև Քիբար Խալվաշին, ում` Վրաստանի գերագույն դատարանի վճռով փոխանցվում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության իրավունքը: Վճռի կատարումը  Ստրասբուրգի դատարանի կողմից կասեցվել է մինչև մարտի 8-ը:

Թողնել պատասխան