Վրաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելիին:
Արտգործնախարարության փոխանցմամբ` հանդիպմանը խոսվել է ընթացիկ տարվա մարտի 20-23-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի մասին:
Արտաքին գերատեսչության տեղեկատվության համաձայն` կողմերը նաև խոսել են ապրիլի 4-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Վրաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության խարտիայի հանձնաժողովի էկոնոմիկայի, առևտրի և էներգետիկայի աշխատանքային հերթական խմբի հանդիպման մասին: Հանդիպմանը նաև քննարկվել է 2017 թվականի գարնանը նախատեսվող Վրաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության խարտիայի լիագումար նիստի կազմակերպման վերաբերյալ հարցեր:
Նախարարության փոխանցմամբ` խոսք է գնացել նաև ՎՈւԱՄ -ԱՄՆ ձևաչափով հետագա համագործակցության մասին:

Թողնել պատասխան