Վրաստանի դատախազությունը ընդդիմադիր պատգամավորին հարցաքննության է կանչել

«Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն դատախազություն հարցաքննության է կանչվել:  

Հարցը վերաբերվում է դատավոր  Զվիադ Նազղաիձեի ընտանիքին գումար հատակացնելուն:  Աբեսաձեն հայտարարել է, որ  պատրաստ է ներկայանալ դատախազություն:  Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:

«Զվիադ Նազղաիձեն իր սեփականության տակ գտնվող հողամասը տվել է Զվիադ Չոխելիին»,- հրավիրած ասուլիսում լրագրողներին այս մասին տեղեկացրել է Աբեսաձեն՝ հավելելով, որ դատախազությանը վերոնշյալ մարդկանց միջև նոտարով հաստատված պայմանագրից զատ, պետք է փոխանցի լրացուցիչ այլ տեղեկատվություն ևս:

Թողնել պատասխան