Վրաստանի դատախազությունն ու GIPA-ն հուշագիր են ստորագրել

Վրաստանի դաախազության և Հանրային կապերի ինստիտուտի  (GIPA-ի) միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի նպատակն է ակտիվացնել բարձրագույն ուսումնական հաստատության ու իրավապահ  մարմինների միջև  համագործակցությունը:

Միջոցառումը տեղի է ունեցել Վրաստանի գլխավոր դատախազության շենքում, որին ներկա է եղել Վրաստանի գլխավոր դատախազը, տեղակալները,  GIPA-ի ռեկտորը և նույն ինստիտուտի իրավաբանության ու քաղաքական դպրոցի դեկանը:

«Հանդիպման շրջանակներում Վրաստանի դատախազությունը ԲՈւՀ-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է իրականացվող ծրագրերի, գերատեսչության առաջնահերթությունների ու փորձաշրջան  անցնելու համակարգի հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի խոսքով, իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից մեկը հենց ուսանողների մասնագիտական գիտելիքների զարգացումն է:

Թողնել պատասխան