«Վրաստանի երկաթուղին» պատասխանատվություն չի կրում Զվարեի միջադեպի համար

Վրաստանի Խարագուլայի շրջանի Զվարե գյուղում Վրաստանի և Չինաստանի քաղաքացիների ծեծկռտուքի վերաբերյալ «Վրաստանի երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է արել: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ երկաթուղին պատասխանատվություն չի կրում վերը նշվածի համար:
«Վրաստանի երկաթուղու» հասարակության հետ կապերի ծառայության պետ Դաչի Ցագուրիան ասել է, որ այդ չինական կազմակեպությունն իր ներքին հարցերի մասին տեղյակ չի պահում իրենց:
«Վրաստանի երկաթուղին» չի կարող մեկնաբանել այլ կազմակերպությունների ներքին գործերը: Դա անհնար է: Սա չինական կազմակերպություն է»,- հայտարարել է Ցագուրիան:
Հիշեցնենք, որ չինական կազմակերպության աշխատակիցները ծեծի են ենթարկել բանվորներին: Միջադեպը տեղի է ունեցել  նոյեմբերի 2-ի երեկոյան, շարունակվել  նաև նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան:

Թողնել պատասխան