Վրաստանի ընդդիմության կարգախոսն է «+1»

Եթե խորհրդարանը մի ղեկավար ունենա՝ եվրոպական ժողովրդավարության փոխարեն կընդունենք Բիձինոկրատիա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին: Փորձագետը անդրադարձել է «Միացյալ ազգային շարժման» «+1» քարոզարշավին՝ նշելով, որ Միխեիլ Սաակաշիլիին ձեռնտու է, որպեսզի «Վրացան երազանքը» սահմանադրական մեծամասնություն ունենա:

Սոսո Ցիսկարիշվիլին առկա իրականությունից ելքը քաղաքացիական հասարակության ակտիվության մեջ է տեսնում․ «Լավ ենք հիշում, երբ պարոն Սաակաշվիլին պահանջում էր իր գործընկերներից, որ խորհրդարան չմտնեն եւ չմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին։ Սա արվում էր նրա համար, որպեսզի Վրացական երազանքը ստանձնի երկրի ողջ պատասխանատվությունը, իսկ ինքը՝ Սաակաշվիլին, 24-ժամյա ռեժիմով փնովի իշխանությանը, այս կերպ բացասական մթնոլորտ ստեղծելով։ Այս ամենի արդյունքում երկրում կխաթարվի այունությունը։ Խնդիրն այն է, որ այս վտանգը չի զգում հաղթող կուսակցությունը»,- հայտարարել է Ցիսկարիշվիլին: Ցիսկարիշվիլին նաեւ ավելացրել է. «Պետք է գիտակցել, որ հեռանում ենք եվրոպական ժողովրդավարության չափորոշիչներից, եւ եթե մեր խորհրդարանը միանձնյա կառավարվի, ապա կարող ենք ենթադրել, որ եվրոպական ժողովրդավարության փոխարեն Բիձինոկրատիա է հաստատվելու»։

Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ «Միացյալ ազգային շարժումը» մեկնարկում է «+1» քարոզարշավը: Կուսակցության անդամ Գիորգի Կանդելակիի բացատրմամբ, քարոզարշավի շրջանակներում կուսակցությունը կոչ է անում աջակիցներին՝ իրենց հարազատների եւ ընկերների հետ մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին՝ աջակցելով «Միացյալ ազգային շարժմանը»: Ինչպես նշել է Կանդելակին, քարոզարշավը նպատակ ունի կանխել «Վրացական երազանքի» հաղթանակը:

Թողնել պատասխան