Վրաստանի լեյբորիստները պահանջում են արգելել հողի վաճառքն օտարերկրացիներին

Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցությունը  պահանջում է արգելել հողի վաճառքը օտարերկրացիներին: Նրանք առաջարկում են նման կետ սահմանել երկրի Սահմանադրությունում: 

«Պետք է արգելել գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքը այլ երկրի քաղաքացիներին. երկիրն առանց հողերի գոյություն չունի»,-հայտարարել է կուսակցության անդամ Գիորգի Կուկավան: Նա նաև կարևորել է պետության կողմից առողջապահական ու կրթական ոլորտների ամբողջությամբ ֆինանսավորումը` նշելով նաև, որ պետությունը  պետք է  փոխհատուցի բոլոր գործազուրկներին:

Ի դեպ, Վրաստանում ֆերմերները 2013թ.-ից   պահանջում են իրենց վերադարձնել օտարեկրացիների կողմից ձեռքբերած հողերը` արգելելով դրանց հետագա վաճառքը: Նույն թվականին խորհրդարանը հաստատել է օրինագիծը, որով մինչև 2014-ի ավարտը արգելք  դրվեց օտարերկրյա քաղաքացիների կողմից գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ գնելու վրա, սակայն հարցին վերջնական լուծում դեռ չի տրվել:

Թողնել պատասխան