Վրաստանի խորհրդարանի խոսնակը պաշտոնական այցով կմեկնի Լատվիա

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ հունվարի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Լատվիա։ Այս մասին ասվում է խորհրդարանի կայքէջում։

Կոբախիձեն հանդիպելու է Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսին և Լատվիայի սեյմի խոսնակ Ինարա Մուրնիեցային։ Հանդիպման շրջանակներում Կոբախիձեն և Մուրնիեցան կստորագրեն երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության մասին հուշագիր։

Նախատեսված է նաև, որ Կոբախիձեն կհանդիպի Սահմանադրական դատարանի նախագահին, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարներին։

Խորհրդարանական պատվիրակության այցը Լատվիա կավարտվի հունվարի 17-ին։

Թողնել պատասխան