Վրաստանի կառավարությունը կկանխի իր քաղաքացու արտահանձնումը Ռուսաստանին

Վրաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ՝ կանխելու վրաց զինվորական Գիորգի Ցերցվաձեի արտահանձնումը Ռուսաստանին։

«Վրաստանն իր քաղաքացիներին Ռուսաստանին չի հաձնի, այս մասին պարզ ասված է նաև օրենսդրության մեջ: Հարցին հունվարի 24-ին անդրադարձել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, հայտարարություն է տարածել նաև երկրի դատախազությունը: Վարչապետը, բնական է, լիովին կիսում է այս դիրքորոշումը՝ գտնելով, որ քաղաքական գործիչներն անկախ իրենց համոզմունքերից, պատասխանատվությամբ պետք է վերաբերեն սեփական հայտարարություններին»,- Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ինտերպրեսնյուս»-ը:

Հիշեցնենք՝ Ռուսատանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտվող Վրաստանի Ներքին գործերի նախարարության բանակի ղեկավարի նախկին տեղակալ  Ցերցվաձեն օրեր առաջ ձերբակալվել է Կիևի օդանավակայանում։

Հարցի հետ կապված հայտարարություն է տարածել նաեւ  Վրաստանի դատախազությունը, ավելի ուշ  Ուկրաինայում «Վրացական լեգեոնի» ղեկավար Մամուկա Մամուլաշվիլին հայտարարել է, որ  եթե Գիա Ցերցվաձեին հանձնեն Ռուսաստանին, վրացական լեգեոնը ի նշան բողոքի կլքի Ուկրաինան: Հունվարի 24-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել նաեւ բողոքի ցույց, ցուցարարները պահանջել են կանխել վրաց զինվորական, փոխգնդապետ Գիա Ցերցվաձեի՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանին արտահանձնումը:

Թողնել պատասխան