Վրաստանի կառավարությունը կհրապարակի Գազպրոմի հետ ստորագրված պայմանագիրը

Գազպրոմի հետ ստորագրված համաձայնագրի հրապարակման օրը դեռևս անհայտ է: ‹Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ`  կառավարության նիստին վարչապետը հրաժարվել է խոսել Գազպրոմի վերաբերյալ:

Գիորգի Կվիրիկաշվիլին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ Գազպրոմի հետ ստորագրված համաձայնագիրը կհրապարակվի:

Խորհրդարանական փոքրամասնության` խորհրդարանում թեմայի շուրջ քաղաքական  բանավեճ անցկացնելու վերաբերյալ պահանջը ուժի մեջ է: Գարնանային նստաշրջանի սկզբին պարզ կլինի`  բանավեճ տեղի կունենա թե ոչ:

Խորհրդարանական մեծամասնությունը քննադատում է ընդդիմությանը և մեղադրում`  Գազպրոմի թեման ներքաղաքական նպատակների համար օգտագործելու  մեջ:

Նշենք, որ հունվարի 13-ին ստորագրված պայմանագիրը ամբողջությամբ չի հրապարակվել: Միայն պարզ է, որ տարանցման համար Վրաստանը գումար է ստանալու, իսկ  նախկինում ստանում էր Վրաստանի տարածքով տարանցված գազի 10%-ը:

Թողնել պատասխան