Վրաստանի կենտրոնական բանկը նոր նախագահ ունի

Վրաստանի նախագահի կողմից` երկրի կենտրոնական բանկի ղեկավար է նշանակվել Կոբա Գվենետաձեն: Համատեղ հանդիպումից հետո Մարգվելաշվիլին ասել է, որ Կենտրոնական բանկի նոր նախագահը պետք է ընտրի այն ուղղությունը, որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար: Նախագահը հավաստիացրել է, որ Գվենետաձեի թեկնածությունը հաստատվել է միանգամայն բաց եւ թափանցիկ գործընթացի, ինչպես նաև կոալիցիայի հետ համաձայնության արդյունքում: Հիշեցնենք` մարտի երկուսին Խորհրդարանը միաձայն հաստատել էր Գվենետաձեի թեկնածությունը`  երկրի նախագահին ներկայացնելու առաջարկը: Կենտրոնական բանկի նորընտիր ղեկավարը շնորհակալություն է հայտնել ` վստահության և աջակցության համար:

Թողնել պատասխան