Վրաստանի Կոմկուսը պահանջում է Գորիում վերականգնել Ստալինի արձանը

Գորիում` Ստալինի տուն-թանգարանի մոտ  կոմունիստական կուսակցության անդամները ակիցա են անցկացրել: Ակցիան կազմակերպել են «Միացյալ կոմունիստական կուսակցություն»-ն ու «Նեյտրալ Վրաստան»-ը:

Մասնակիցները հանդես են եկել կարմիր դրոշներով,  Խորհրդային միության խորհրդանիշներով եւ Ստալինի նկարներով:

Նրանք պահանջում են քաղաքում վերականգնել  Ստալինի արձանն ու  Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունները:

Ակցիայի ընթացքում միջադեպեր են գրանցվել լրագրողների  եւ կազմակերպիչների միջեւ: Վերջիններս մամուլի ներկայացուցիչներին մեղադրել են, թե Ստալինի մասին թեմաներին բավարար ժամանակ չեն հատկացնում:

Այսօր «Ստալինական» կազմակերպության ղեկավար Գրիշա Օնիանին ակցիայի մասնակիցներին նոր նախաձեռնութան առաջարկ է արել:  Նա ասել է, որ  Գորիի շրջանից Խորհրդարանական ընտրություններին «Միացյալ կոմունիստական կուսակցությունն» առաջ կքաշի կուսակցության  անդամ Վալերի Կվարացխելիայի թեկնածությունը` որպես  մաժորիտար պատգամավորի:

Թողնել պատասխան