Վրաստանի համար վիզայի ազատականացման գործընթացը ձգվում է

«Եվրամիությունը հազիվ թե համաձայնի չեղարկել Վրաստանի համար վիզային ռեժիմը՝ մինչ Խորհրդարանական ընտրությունները»,-գրում է Reuters-ը: 

Գործակալությունը նշում է, որ չնայած վրացական կառավարության հույսին, եվրոպական դիվանագետները հայտարարում են նշված հարցի հետ կապված մի շարք տարաձայնությունների մասին: Դրանց մեծ մասը Վրաստանից արտագաղթի ծավալների մեծացման հետ է կապված:
Եվրամիության անդամ որոշ պետություններ ասել են, թե ուզում են Վրաստանի համար ազատ ռեժիմ սահմանել, սակայն իրականում գործում են հակառակ կերպ, -ասել է Reuters-ի՝ Եվրախորհրդարանի աղբյուրը: Եվրամիության երկրները զգուշությամբ են մոտենում այս հարցին, այն բանից հետո, երբ 2015-ին, ավելի քան 1,3 մլն մարդ արտագաղթեց Վրաստանից: Հեեց այս պատճառով Գերմանիան չեղարկեց Վրաստանի համար վիզայի ազատականացման հարցը՝ Իտալիայի և Ֆրանիսայի աջակցությամբ: Ներկայումս եվրախորհրդարանը պատրաստում է նախագծի վերջնական տարբերակը: Փաստաթղթի օգտին պետք է քվեարկեն Եվրախորհրդարանի լիագումար նիստին, ապա հաստատեն Եվրամիության խորհրդում: Որից հետո միայն Վրաստանի քաղաքացիները կարող են Շենգենյան գոտու երկրներում գտնվել 90 օր:

Թողնել պատասխան