Վրաստանի համար վիզայի ազատականացման որոշումը կրկին հետաձգվել է

Մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը  բնականոն հետևողականությամբ է ընթանում Եվրամիության բոլոր հաստատություններում:

Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է  Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում   Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շարունակում է պաշտոնական հանդիպումները: Բաքրաձեն նշել է, որ նախագահի մակարդակով այցի շրջանակներում շատ կարևոր է խոսել մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացի մասին:

«Մենք հույս ունենք, որ  Եվրամիության համապատասխան կառույցները վիզայի ազատականացման մասին ճիշտ և  խելամիտ որոշում  կկայացնեն»,- նշել է Բաքրաձեն` հավելելով, որ սպասում է  գործընթացի բնականոն զարգացմանը: Եվրամիության անդամ երկրների Ներքին գործերի նախարարները Վրաստանի համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու համար նիստ կհրավիրեն հունիսի 10-ին: Եվրամիության խորհրդից բացի,  հարցի որոշման համար պետք է  նաև Եվրախորհրդարանի աջակցությունը, չնայած Եվրամիության անդամ Իացեր Սիրիուշ Վոլսկին   հունիսի 6-ին հայտարարել էր, որ մինչև սույն թվականի  հոկտեմբերը այս հարցը չի քննարկվի: Վոլսկին  պատճառաբանել է, որ անդամ երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները  են նպաստել հարցի հետաձգմանը:

Եվրամիության անդամը  հույս է հայտնել, որ  անդամ երկրները  ամռան ամիսներին կմշակեն  իրենց միասնական դիրքորոշումը  և աշնանային նիստի ժամանակ կկարողանան Վրաստանի քաղաքացիներին ազատել մուտքի արտոնագիր ձեռք բերելու պարտականությունից: Վոլսկին հավելել է, որ Եվրամիության որոշման հետաձգումը կապված չէ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ: նշում է  http://www.interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան