«Վրաստանի հայրենասերների դաշինքից» քաղաքապետի թեկնածու է Իրմա Ինաշվիլին

«Վրաստանի հայրենասերների դաշինքից» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կլինի Իրմա Ինաշվիլին: Այս մասին կուսակցության առաջնորդները հայտարարել են հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Կուսակցության ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավիի հայտարարության համաձայն՝ Վրաստանի ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն «Վրաստանի հայրենասերների դաշինքի» ղեկավարած բողոքի ցույցերի ֆոնին։

«Ներկայիս ընտրական միջավայրն իրական քաղաքական գործընթացի կվերածվի միայն Իրմա Ինաշվիլիի մասնակցությամբ»,- նշել է Թարխան-Մոուրավին:

Ինաշվիլին իր հերթին հավելել է, որ այս ընտրությունները պետք է վերականգնեն մարդկանց վստահությունը:

«Մարդիկ պետք է գիտակցեն, որ ընտրատարածք գնալն ու ձայն տալն անիմաստ չեն։ Սա կլինի ազատության համար պայքար»,-ասել է Ինաշվիլին:

Կուսակցության անդամները հայտարարել են, որ կանցկացնեն բողոքի ցույցեր ու հացադուլներ:

Սեպտեմբերի 17-ին ցույց տեղի կունենա Թբիլիսիում, սեպտեմբերի 24-ին՝ Բաթումիում:

Թողնել պատասխան