Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը LIBE-ն կքննարկի հունվարի 12-ին

Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովը (LIBE) Վրաստանի հետ վիզայի ազատականացման հարցը կքննարկի հունվարի 12-ին: Այս մասին տեղեկացնում է  Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը` նշելով, որ հարցի քննարկումը նախատեսված է նաև Եվրախորհրդարանի լիագումար նիստում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը և Եվրամիությունը համաձայնության եկան Վրաստանի համար այպսես կոչված «սառեցման մեխանիզմի» շուրջ, ինչը վիզայի ազատականեցման գլխավոր խոչընդոտն էր` տեղեկացնում է «Kvira.ge» պարբերականը:

Սակայն, թե երբ կկարողանան Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի այցելել Շենգենյան գոտի, առայժմ անհայտ է:  Եվրոպացի դիվանգետները հավաստիացնում են, որ Վրաստանի  հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ վերջնական որոշումը չի ուշանա:

Թողնել պատասխան