Վրաստանի նախագահը չի բացառում 2018 թվականի ընտրություններին իր մասնակցությունը

Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. 2016. REUTERS/David Mdzinarishvili

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի բացառել 2018 թվականի աշնանը տեղի ունենալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ այն կլինի Վրաստանի նախագահական վերջին ուղիղ ընտրությունները:

«Իմ քաղաքական հայացքները պայմանավորված են երկրիս հանդեպ մեծ սիրով և բացեիբաց հայտարարում եմ, որ քաղաքական կեղտոտ խաղերին չեմ մասնակցելու», — ասել է Մարգվելաշվիլին։

Հարցին, թե կմասնակցի՞ արդյոք նա նախագահական ընտրություններին,  Մարգվելաշվիլին պատասխանել է. «Ընդհանրապես, ներկայիս նախագահը երբեք չի բացառում նման բան»:

Մարգվելաշվիլին նաև մեղադրել է իշխող կուսակցությանը՝ արժեքներին դավաճանելու մեջ։

«Երբ մենք ասում ենք, որ չենք կարող մարդկանց բանտարկել, քանի որ երկու հավ են գողացել և դրա համար քսան տարվա ազատազրկման ենթարկենք, ապա դուք չպետք է ինձ քննադատեք ներում շնորհելու համար: Երբ մենք ասում ենք «չլսեք», ապա չպետք է քննադատեք ինձ, որ ինձ դուր չեն գալիս լսողության մասին օրենքները», — ասել է Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան