Վրաստանի ՆԳՆ-ն ընդունել է ադրբեջանական պատվիրակությանը

Վրաստանի ՆԳՆ-ի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին ընդունել է Ադրբեջանի պետական սահմանների ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևիի գլխավորած պատվիարակությանը։

Հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հսկողությունն ուժեղացնելու և երկուստեք համագործակցության զարգացման մասին: Տեղեկացնում է ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Օրակարգում ընդգրկված են եղել նաև սահմանապահ հանձնակատարի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջիկայում ստորագրվելիք հուշագրին վերաբերող հարցերը: Ի դեպ, հուշագիրը ենթադրում է հարևան երկրների սահմանային պատահարների վերահսկում:

Վրաստանի Ներքին գործերի նախարարը պատվիրակության անդամներին ծանոթացրել է նախարարությունում տեղի ունեցած բարեփոխումների և առաջիկա ծրագրերի հետ: Գիորգի Մղեբրիշվիլին նշել է, որ այս տարի նախատեսված մասշտաբային ծրագիրը ենթադրում է վրաց-ադրբեջանական պետական սահմանի ենթակառուցվածքների վերանորոգում, անցակետերի արդիականացում և այլն: 

Այցի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է նաև ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության պետ Դաթո Նիկոլեիշվիլիի և պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Գոգա Ռազմաձեի հետ: Հյուրերը նաև այցելել են Թբիլիսիիում գործող ադրբեջանական մշակույթի թանգարան, ծաղիկներ դրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին: 

Թողնել պատասխան