Վրաստանի ՆԳ փոխնախարարը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչին

Լուսանկարը՝ Վրաստանի ՆԳՆ ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Վրաստանի ՆԳՆ ֆեյսբուքյան էջից

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Սաբադոշին:

Նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանում ՄՄԿ առաքելության ղեկավար Իլիանա Դերիլովան և ՆԳՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ Շալվա Կվինիխիձեն:

Հանդիպանը քննարկվել են միգրացիայի և սահանների կառավարան ոլորտում Վրաստանի ներքին գործերի նախարարության իրականացրած բարեփոխումները:

«Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Վրաստանում 1993-թվականից աշխատում է միգրացիայի և սահմանների կառավարման հարցերի շուրջ: ՄՄԿ-ն տարբեր նախագծերի և ծրագրերի շրջանակներում համագործակցում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ»,— նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Թողնել պատասխան