Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջի նիստին է հրավիրվելու վրաց պատրիարքը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է նորընտիր խորհրդարանի առաջի նիստին հրավիրել ամենայն վրաց պատրիարք Իլիա 2-րդին: Նախատեսվում է նաեւ հրավիրել կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդների, կառավարության եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

«Interpressnews» պարբերականի տեղեկատվությամբ, նոյեմբերի 2-ին, «Վրացական երազանք» -ի մի քանի պատգամավորների և խորհրդարանի գործող խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլիի հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ օրենսդիրի առաջին նիստին վերաբերող տեխնիկական և կազմակերպչական հարցեր: Խորրհրդարանի կանոնակարգը նախատեսում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին հրավիրել Վրաստանի պատրիարքին, կրոնական փոքրամասնությունների գերագույն ներկայացուցիչներին, Սահմանադրական և Գերագույն դատարանների ղեկավարներին և հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչների:

Թողնել պատասխան