Վրաստանի նոր Սահմանադրությունը լեգիտիմ է լինելու. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն, Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոյի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվել են սահմանադրական փոփոխությունների պատճառները:

«Վենետիկի հանձնաժողովը և անձամբ Ջանի Բուքիքիոն կոնսենսուս լինելու համար արել են ամեն բան։ Մենք ի վերջո բացատրեցինք Վենետիկի հանձնաժողովի նախագահին, թե ինչու Վրաստանի խորհրդարանն ընդունեց այն որոշումը, որի հիման վրա ձևավորվել է վերջնական փաստաթուղթ»,- հայտարարել է Կոբախիձեն:

Վերջինս հավելել է, որ Վրաստանի նոր Սահմանադրությունը ոչ միայն լեգիտիմ, այլ նաև բարդ փաստաթուղթ է լինելու:

«Վրաստանի Սահմանադրությունը լինելու է ոչ միայն լեգիտիմ, այլ նաև բարդ փաստաթուղթ, որը կապահովի Վրաստանի ժողովրդավարական երկարաժամկետ զարգացումը: Եվս մեկ անգամ կարելի է ասել, որ փաստաթղթում ոչ մի կետ չկա, որտեղ մենք առաջընթաց չունենք, այդ առաջընթացը հիմնարար է»,- նշել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան