Վրաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20 աստիճան

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչև դեկտեմբերի վերջը Վրաստանում կդիտվի արևոտ եղանակ։

Ինչպես տեղեկացնում է «Ինտերպրեսնյուս» լրատվականը՝ դեկտեմբերի 28, 29 և 30-ին Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Արևմտյան Վրաստանում սպասվում է 15-20 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 8-13 աստիճան։ Իսկ Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կտատանվի 10-15 աստիճանի մեջ, որոշ շրջաններում կարող է հասնել մինչև 18 աստիճանը։

Ինչ վերաբերում է հունվարի մեկին, ապա օդերևութաբանները Թբիլիսիում կանխատեսում են կարճատև անձրև։

Թողնել պատասխան