Վրաստանի Պաշտպանության նախարարը Ուկրաինայում է

«Վրաց-ուկրաինական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում»,- այս մասին հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Իզորիան հանդիպում է ունեցել ուկրաինացի իր գործընկերոջ, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։

Իզորիան նշել է, որ Ուկրաինայի գործընկերների հետ մշակել են երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ մի շարք կոնկրետ ծրագրեր. «Վստահ եմ՝ հետագայում մեր հարբերությունները որակապես ավելի բարձր մակարդակի կանցնեն․ Տարվա ընթացքում  նման հանդիպումներն արդեն նախատեսված են»:

Թողնել պատասխան