Վրաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել

«Պաշտպանության նախարարությունը միայն խորհդատուների ինստիտուտից հրաժարվելու արդյունքում 389  հազար 556 լարի է տնտեսել: Այս գումարը կազմում է  նախարարի և նրա տեղակալների  տարեկան աշխատավարձը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

«Վրաստանի պաշտպանության նախարարությունում վերակազմակերպան գործընթացը սկսվել է 2016 թվականի սեպտեմբերից: Նախարարության նոր ղեկավարությունը գերատեսչության զարգացման ռազմավարություն է մշակել: Բարեփոխումների նպատակը երկրի ազգային շահերից ելնելով, առկա վտանգները հաշվի առնելով, ՆԱՏՕ-ի չափանիշների համապատասխան զինված ուժերի ստեղծումն է և գերատեսչությունում ադմինիստրատիվ ծախսերի նվազեցումը»,- հայտարարել է Իզորիան:

Նախարարի խոսքերով, 2016 թվականին նախարարության  670 միլիոնանոց բյուջեի 67%-ը միայն աշխատավարձերն  ու սոցիալական ծախսերն են կազմել, միայն  33%-ը՝ տեխնիկայի, զինամթերքի և այլն:

Թողնել պատասխան