Լևան Իզորիան պաշտոնական այցով ԱՄՆ-ում է

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է ամերիկացի գործընկերոջը՝ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսին:

Վրաստանի ՊՆ-ի տարածած հայտարարությունում ասվում է, որ Պենտագոնում տեղի ունեցած դիմավորման արարողությունից հետո կողմերը խոսել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության և տարածաշրջանում անվտանգության հարցերի վերաբերյալ: ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսը դրական է գնահատել Վրաստանի պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

«ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ բանակի կարողությունները երկրի ՀՆԱ-ի 2.2%  հասցնելու ցանկությանը»,- հայտարարել է Մաթիսը:

Ըստ գերատեսչության, հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի պաշտպանական հնարավորությունները հզորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված նաև ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի  նախագահի խորհրդական, անվտանգության խորհրդի ղեկավար Հերբերտ Ռայմոնի և Կոնգրեսում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար, սենատոր Լինդսի Գրեմիի հետ:

Թողնել պատասխան