Վրաստանի վարչապետը հանդիպել է EBRD-ի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Սումա Չակրաբորտիին: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և EBRD-ի 25 ամյա համագործակցությանը վերաբերող, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ երկրի տարածքում իրականացվող նախագծերի, ինչպես նաև Վրաստանի կառավարության 4 կետից բաղկացած ծրագրի վերաբերյալ մի շարք հարցեր:

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ Վրաստանին ցուցաբերած աջակցության համար, որի շնորհիվ Վրաստանում իրականացվել է ավելի քան 200 նախագիծ և կատարվել ավելի քան 3 մլրդ ամերիկյան դոլարի ներդրում:

Հանդիպմանը կողմերը խոսել են նաև EBRD-ի Վրաստանում ունեցած մարտավարության վերաբերյալ, ընդծվել է, որ EBRD-ի նպատակն է աջակցել Վրաստանի կառավարությանը իրականացնել 4 կետից բաղկացած ծրագիրը, որը ենթադրում է արագ տնտեսական զարգացում, երկրի ենթակառուցվածքների բարեկարգում, կրթության համակարգի բարեփոխում, ինչպես նաև բարեփոխումներ կառավարական համակարգում:

Տեղեկացնում է news.ge-ն:

Թողնել պատասխան