«Վրաստանի վարչապետ անշուշտ Կվիրիկաշվիլին է լինելու». Բեսելիա

«Վրացական երազանք»-ը նոր կառավարական ձեւավորման շուրջ քննարկումը կսկսի մոտ օրերս: Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին ասել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Էկա Բեսելիան: Ինչպես նշել է Բեսելիան, այս պահին բացառապես վարչապետի պաշտոնն է, որի թեկնածուն բոլորին հայտնի է, դա Գիորգի Կվիրիկաշվիլին է: «Մոտ օրերս կքննարկենք բոլոր հարցերը, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կունենան խորհրդարանում:Այս նպատակով խորհրդակցություններ կունենանք քաղաքական խորհրդի ձեւաչափով»,- հայտարարել է Բեսելիան:

Թողնել պատասխան