Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը դադարեցվել է

Ռուսական գազի Վրաստանից Հայաստան տարանցումը կվերականգնվի օգոստոսի 10-ին:Այս մասին տեղեկացնում են Վրաստանի գազամատակարար «GGTC»  ընկերությունից: Ներկայում Ղազախ-Սագուրամո գազամուղի վրա կապիտալ վերականգնողական աշխատանքներ են տարվում: Այս մասշտաբի աշխատանքներ վերջին 30 տարվա ընթացքում չեն իրականացվել:

«Մեկ ամսով ամբողջովին դադարեցվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը: Սա համաձայնեցված է ինչպես Հայաստանի հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի դաշնության հետ»,— հայտարարել են ընկերությունից և խոստացել, որ վերանորոգման աշխատանքներից հետո կավելանա գազամուղի անվտանգությունն ու գազի մատակարարման արդյունավետությունը, որոշ չափով կկրճատվեն բնական գազի կորուստները:

Թողնել պատասխան