Վրաստանի քաղաքացիները Թուրքիայում կարող են հանդիպել սահմանափակումների

Թուրքիայում արտակարգ դրություն սահմանելու  առիթով  Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը  երկրի  քաղաքացիներին ուղղված  հայտարարություն է տարածել:

Նրանում մասնավորապես տեղեկություններ են, թե Վրաստանի քաղաքացիները այդ օրերին ինչպիսի սահմանափակումների կարող են հանդիպել:

«Վրաստանի քաղաքացիներ, ուշադրություն: Թուրքիայի հանրապետությունը 90-օրյա ժամկետով արտակարգ դրություն  է սահմանել: Այդ ընթացքում Թուրքիայի կառավարությունը իրավունք ունի անհրաժեշտությունից ելնելով  սահմանափակումներ կիրառել»: Ասված է հայտարարությունում:

Հայտարարության համաձայն, սահմանափակումները կարող են վերաբերել երկիր ելք ու մուտք անելուն,  երկրի ներսում տեղաշարժին, հնարավոր է  ստուգման  ենթարկվեն նաև  տրանսպորտային միջոցները, անձնական իրերը, ինքությունը հաստատող փաստաթղթերը և այլն:

Ելնելով ստեղծված իրավիճակից  վրաց-թուրքական անցակետերը (Սարփի, Վալե, Կարծախի)  նույնպես աշխատում են  արտակարգ ռեժիմով: Անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել նաև Վրաստանի օդանավակայաններում: Այդ պատճառով քաղաքացիներին խորհուրդ է տրվում մինչ թռիչքը ներկայանալ 5-6 ժամ առաջ:

Վրաստանի ԱԳՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Թուրքիայում Վրաստանի դեսպանատուն, որտեղ  թեժ գիծ է գործում՝  +905336903040  հեռախոսահամարով:  Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսարանի թեժ գծի հեռախոսահամարն է +905418184400, Տրապիզոնում` + 90541 326 22 26

Թեժ գիծ է գործում նաև Վրաստանի ԱԳՆ-ում`  577984020

Թողնել պատասխան