Վրաստանի քաղաքացուն սպառնում են զրկել կյանքից

32-ամյա Ջիմշիեր Շարաշիձեն  երկու ամիս է առևանգված է և գտնվում է Բենինի հանրապետությունում: Առևանգողները գումար են պահանջում, այլապես սպառնում են մահվան դատապարտել:

Ինքը՝ Ջիմշիեր Շարաշենիձեն, մի քանի անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ և ասել, որ իրեն ճնշում են` փրկագին պահանջելով: Շարաշենիձեի հարազատները օգնություն են խնդրում Վրաստանի իշխանություններից: Նրանք արդեն փոխանցել են 10.000 դոլար, սակայն պատանդը դեռևս գերության մեջ է:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Շարաշենիձեի ընտանիքը իրենց դիմել է նոյեմբերի 4-ին: Գերատեսչությունում հայտարարել են, որ դիմումից անմիջապես հետո, ինտենսիվ շփումներ ունեն դեսպանատների հետ: Շարաշենիձեի գտնվելու վայրը պարզելու նպատակով,  հետաքննություն է տարվում Բենինում: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նույնպես հետաքննում է գործը, տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Թողնել պատասխան