Վրաստանի օդանավակայաններից մոտ 4 մլն ուղևոր է օգտվել

2017թ․ առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանները սպասարկել են 3 մլն 816 հազար 538 ուղևոր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 44,48%-ով ավել է:

Ուղևորների քանակը ավելացել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի, Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան և  Բաթումիի միջազգային օդանավակայաններում:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հիշյալ ժամանակահատվածում սպասարկել է 2 մլն 943 հազար 417  ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 40,89 %-ով: Բաթումիի միջազգային օդանավակայանը փոխադրել է 484 հազար 527 ուղևոր, Քութայիսիի օդանավակայանը՝ 380 հազար 026:

Հատկանշական է նաև, որ աճել են նաև երկրի ներսում՝ Մեսիտայից և Ամբրոլաուրիից իրականացվող չվերթները:

Թողնել պատասխան