Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները անօրինական համագործակցության մեջ են. EMC

Վրաստանի Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիտորինգի կենտրոնը (EMC) ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի, մի շարք այլ լրագրողների ու ակտիվիստների վերաբերյալ զեկույց է հրապարակել:

Զեկույցում ասվում է, որ Վրաստանի իշխանությունները երկրի տարածքում գտնվող անդրբեջանցի լրագրողներին ու ակտիվիստներին հրաժարվում են տալ փախստականի կարգավիճակ: Բացի այդ, նրանց  հանդեպ տեղի ունեցող կեղեքումներին ու հալածանքներին համարժեք արձագանք չի տրվում:

ՀԿ-ի գնահատմամբ, նշված փաստերը խոսում են Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների անօրինական համագործակցության մասին:

«Այստեղ գտնվող ակտիվիստների հանդեպ ճնշման դեպքեր են գրանցվում, որոնք Վրաստանի իրավապահների կողմից արդյունավետ կերպով չեն հետաքննվում: Փաստերը ձևավորում են հետևյալ վարկածը, որ Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների միջև ոչ ֆորմալ, անօրինական համագործակցություն կա։ Դա մտահոգիչ է»,- հայտարարել է վերոնշյալ ՀԿ-ի ներկայացուցիչ Թամթա Միքելաձեն:

Խնդրի մասին խոսել է նաև Վրաստանում գնտվող ադրբեջանցի ակտիվիստ Դագին  Աղալարլին՝ նշելով․ «Աֆգանի առևանգումից հետո անձնագիրս վերադարձրին, սակայն հիմա տարօրինակ կարգավիճակ ունեմ: Երեխային ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չունի: Մենք սպասում ենք, որ այս հարցում  ներգրավվեն միջազգային կազմակերպություններն ու այլ երկրները»:

Թողնել պատասխան