Վրաստանի և Հունգարիայի արտգործնախարարները դատապարտել են ՌԴ-ի գործողությունները

Թբիլիսիիում Վրաստանի և Հունգարիայի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով  ՌԴ-ի գործողությունները:

Եկու երկրների արտգործնախարարները դատապարտել են օրեր առաջ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի որոշ ստորաբաժանումների միացումը Ռուսաստանի զինված ուժերին։

«Խոսել ենք  ՌԴ-ի կողմից ստեղծված մարտահրավերների մասին: Հարավօսական ստորաբաժանումները ռուսական զինված ուժերին միացնելու փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը բռնակցման քաղաքականություն  է իրականացնում: Անդրադարձել ենք նաև վերջերս Աբխազիայում  ռուսական C-300 զենիթային հրթիռային համակարգի տեղակայմանը: Վրաստանի քաղաքականությունն ուղղված է հարցի խաղաղ կարգավորմանը և կարևորում  է, որ ՌԴ-ն ևս գործի միջազգային նորմերին համապատասխան»,- հայտարարել է Ջանելիձեն:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոնն իր հերթին նշել է․ «Մենք միշտ ընդգծում ենք, որ բոլոր  կողմերը պետք է գործեն միջազգային չափանիշերին համապատասխան: Եթե այդպես լինի, աշխարհում վիճակը անհամեմատ կբարելավվի: Մենք պատրաստ ենք օգնել Վրաստանին: Դա արել ենք նախկինում, կշարունակենք անել նաև ապագայում»:

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն վստահություն է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ Վրաստանը կկարողանա գտնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիները:

Թողնել պատասխան