Վրաստանի  8-րդ գումարման խորհրդարանի  վերջին նիստը չկայացավ

Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը չի կայացել` քվորումի բացակայության պատճառով: Հիշեցնենք,  որ սա պետք է լիներ Վրաստանի  8-րդ գումարման խորհրդարանի  վերջին նիստը:

Նիստին գրանցվել է ընդամենը 30 պատգամավոր: Նրանց թվում են եղել  «Հանրապետական», «Վրացական երազանք», «Պահպանողական» կուսակցությունների  ներկայացուցիչնեը:

Ըստ կանոնակարգի՝ խորհրդարանական  ըտրություններից մեկ ամիս առաջ  օրենսդիր մարմինը դադարեցնում  է  աշխատանքը, սակայն այսօր նախատեսված էր վերջին լիագումար  նիստը:

Վրաստանի  8-րդ գումարման խորհրդարանի  վերջին լիագումար նիստի  օրակարգում ընդգրկված էր  «ընդհանուր դատարանների մասին» օրենքում  նախատեսված փոփոխությունների հարցը: Բացի այդ, օրենսդիրները պետք է քվեարկեին  նախագահի կողմից  առաջադրված Գերագույն դատարանի  դատավորի թեկնածուի  հարցի առընչությամբ:

Թողնել պատասխան