Վրաստանյան բիզնես միջավայրը բաց է նաև ռուսական կազմակերպությունների համար. Ջանալիձե

«Եթե որևէ  կազմակերպություն խախտել է  Վրաստանի օրենսդրությունը,  ապա այդ հարցով  պետք է զբաղվեն  համապատասխան մարմինները և ոչ թե  ԱԳՆ-ն»: Նման մեկնաբանություն է արել  Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն` պատասխանելով Վրաստանում ռուսական  «Yandex Taxi» ընկերության գործունեության մասին հարցին: Լրագրողները փորձել են պարզել, թե ռուսական ընկերությունը արդյո՞ք  չի  խախտում «օկուպացված տարածքների մասին» օրենքը:

Ջանելիձեն  նշել է, որ  վրացական բիզնես միջավայրը երկրի օրենսդրության համաձայն բաց է ցանկացած, այդ թվում և ռուսական կազմակերպությունների համար, տեղեկացնում է «interpressnews»-ը:

Հիշեցնենք,  որ «Yandex Taxi» ընկերության մուտքը վրացական շուկա միանշանակ չի ընկալվել։ Ընկերությունն իր հիմնական քարտեզների վրա Աբխազիան և Հարավային Օսիան չի համարում Վրաստանի տարածք, ինչը նշանակում է, որ այն խախտում է «օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը:

Թողնել պատասխան