Մեկնարկել է Էլ Քուվեյթ-Թբիլիսի առաջին ուղիղ չվերթը

Վրաստանն ու Քուվեյթը տոնում են Էլ Քուվեյթի և Թբիլիսիի միջև կանոնավոր ավիաուղիների մեկնարկը:

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում երեկ՝ հուլիսի 11-ին վայրէջք է կատարել Kuwait Wataniya Airways-ի առաջին օդանավը:

Չվերթները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի և ուրբաթ Airbus A320 մակնիշի ինքնաթիռով, մինչև հոկտեմբերի 29-ը: Տեղեկացնում է agenda.ge լրատվականը:

Թողնել պատասխան