Վրաստանում ահաբեկչական գործողություն է կանխվել

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Վրաստանու  5 քաղաքացու է ձերբակալել, ովքեր մտադիր էին ահաբեկչական գործողութուն իրականացնել երկրի տարածքում:  Պետանվտանգության ծառայության (ՊԱԾ) ներկայացուցիչները հրավիրած ասուլիսում  հայտնել են, որ  ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք փորձել են  պայթեցնել Սագուրամո գյուղի հարակից տարածքում` Արագվի գետով անցնող Ռուսատանն ու Հայաստանը  միացնող  գազատարը:

 «Օգոստոսի 20-ին  ՊԱԾ-ը  ձերբակալել է Վրաստանի 5 քաղաքացու՝ Բեքա Բ-ին, Վլադիմիր Ռ-ին, Մինդիա Վ-ին, Ջաբա Մ-ին եւ Նուրի Ւ-ին, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել: Հրազեն, ռազմական եւ պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու, կրելու եւ մեղադրանքով  նրանք  ձերբակալված  են: Բացի այդ, աշխատանքային իրավասությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՆԳՆ-ի Պարեկապահակային ոստիկանության աշխատակից Լեվան Մ-ն, իսկ հանցանքի մասին չարձագանքելու համար` Վրաստանի քաաքացի Իրակլի Բ-ն:  

Օգոստոսի 20-ին ծրագիրն  իրականացնելու նպատակով հանցագործների խումբը  ուղևորվել  է Ժինվալի-Շատիլիի ավտոճանապարհի մոտակայքում`  անտառային հատվածում  գտնվող զենքի թաքստոցից պայթուցիկ նյութեր վերցնելու: ՊԱԾ-ի աշխատակիցների կողմից նրանք  ձերբակալվել են  զենքը  մեքենայում տեղավորելու  պահին: Քաղաքացիներից մեկի բնակարանը խուզարկելու ընթացքում նրա  անձնական համակարգչում հայտնաբերվել է քարտեզ, որում  նշված են այն տարածքները, որոնք  հանցավոր խումբը ծրագրել էր պայթեցնել»,- հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել են ՊԱԾ-ի  աշխատակիցները:

Հետաքննությունն իրականացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը:

Թողնել պատասխան