Վրաստանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ Սահակաշվիլիին են կասկածում

«Վրաստանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ  Սահակաշվիլիին են  կասկածում».  ռուսական լրատվամիջոց

Ռուսական «Life News»-ը գրում է, որ Վրաստանում ահաբեկչական գործողության փորձ   կատարելու մեջ   կասկածում են  նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին:

Լրատվամիջոցը  խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի GDS  հեռուստաընկերության եթերում հնչեցրած խոսքերն է մեջբերել` ընտրություններից առաջ երկրում ապակայունացումը  Միխեիլ Սահակաշվիլիի շահերից է բխում:

«Դժվար չէ հասկանալ, որ  նախընտրական շրջանում երկրի ապակայունացումը բխում է Սահակաշվիլիի և նրա կուսակցության (Միացյալ ազգային շարժում) շահերից:  Ես չեմ կարող նրանց ուղղակի մեղադրել խողովակը  պայթեցնելու  փորձի  մեջ, սակայն, գտնում եմ, որ նրանք  կարող էին նման բան մտածել» ,- Կոբախիձեի խոսքերն է փոխանցում ռուսական լրատվամիջոցը:

Հիշեցնենք` oգոստոսի 20-ին  Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը երկրի  5 քաղաքացու է ձերբակալել, ովքեր,  ըստ պաշտոնական տեղեկատվության,  մտադիր էին Սագուրամո գյուղում  պայթեցնել  Ռուսաստանն ու Հայաստանը  միացնող  գազատարը:

Թողնել պատասխան