Յան Կելլի. ԶԼՄ-ների բազմակարծությունը ժողովրդավարության հիմքն է

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելիի հայտարարության համաձայն` անկախ լրատվամիջոցները, որոնք քննադատում են իշխանություններին, կարևոր են ժողովրդավարության համար:

«Կարծում եմ, որ ԶԼՄ-ների բազմակարծությունը ժողովրդավարության հիմքն է: Բազմիցս անկեղծորեն ասել եմ, որ բազմակարծությունը կարևոր է,  և իհարկե «Ռուսթավի 2»-ը առաջատար ընդդիմադիր ալիք է: Իհարկե, այն, որ հեռուստաալիքները քննադատում են իշխանություններին դուր չի գալիս կառավարությանը, սակայն սա հատկապես կարևոր է ժողովրդավարության համար: Այնպես որ կցանկանայի, որ «Ռուսթավի 2»-ը չփոխի իր խմբագրական քաղաքականությունը և պահպանի ընդդիմադիր իր ձայնը»,- հայտարարել է Կելլին:

Թողնել պատասխան