Վրաստանում հնչեց վերջին զանգը

Վրաստանի հանրային դպրոցներում մայիսի 19-ին հնչեց վերջին զանգը:

Ավանդույթի համաձայն ավարտական դասարանի աշակերտների համար օրը տոնական է․Հնչում են ելույթներ, կազմակերպվում են հրաժեշտի տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցում են նաեւ առաջին դասարան ընդունվող աշակերտները:

Դպրոցում տեղի ունեցած միջոցառումից հետո շրջանավարտները զբոսնում են՝  միմյանց սպիտակ վերնաշապիկների վրա թողնելով դպրոցական հաճելի հիշողություններն ու բարեմաղթանքներ։

Վերջին զանգի արարողությունից երկու օր անց՝ մայիսի 21-ին, շուրջ 1600 հանրային դպրոցների 12-րդ դասարանի 40 հազար շրջանավարտները կմասնակցեն ավարտական քննություններին:

Մայիսի 21-ին նախատեսված են վրացերեն լեզու,  գրականություն, աշխարհագրություն,  օտար լեզու եւ կենսաբանություն առարկաների  քննությունները, մայիսի 22-ին՝ պատմություն եւ ֆիզիկա, մայիսի 23-ին և 24-ին՝ մաթեմատիկա, 25-ին՝ քիմիա:

Թողնել պատասխան