Վրաստանում  անկայուն եղանակ է սպասվում

Ընթացիկ շաբաթ Վրաստանում անկայուն եղանակ է սպասվում: Սեպտեմբերի 1-ից Վրաստանում օդի ջեմաստիճանը կնվազի: Շրջակա միջավայրի ազգային  գործակալության  կանխատեսումների  բաժնի պետ Դոդո  Գվազավան «interpressnews»-ի հետ զրույցում ասել է, որ  Վրաստանի շատ շրջաններում լավ եղանակը կպահպանվի  թերևս միայն Օգոստոսի 30-ին և 31-ին: Արևմտյան  Վրաստանում օդի  ջերմաստիճանը կկազմի 28-30, իսկ արևելյան Վրաստանում` 33-36 աստիճան:

Օդերևութաբանները կանխատեսել են, որ Վրաստանում օդի ջեմաստիճանը կնվազի սեպտեմբերի 1-ից:  Այդ օրը  երկրի տարբեր  շրջաններում սպասում է անձրև, որոշ շրջաններում` կարկուտ:

Արևմտյան  Վրաստանի  ցածրադիր շրջաններում ջերմաստիճանը կնվազի ` կազմելով 23-24, իսկ արևելյան Վրաստանում` 27-29 աստիճան:

Անկայուն եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ:

Թողնել պատասխան