Վրաստանում ապրում է Մեծ հայրենական պատերազմի 1296 վետերան

 Վրաստանում ապրող  Մեծ հայրենական պատերազմի 1296 վետերաններից  391-ն  առաջին կարգի հաշմանդամություն ունի, 273-ը երկրորդ կարգի, 90-ը` երրորդ:

Այսօր վետերանների համար անհրաժեշտ բուժսպասարկման հատուկ փաթեթ է ստեղծված: Նրանք  կարող են օգտվել վերականգնողական ծրագրից, որը ներառում է առողջարանային բուժում, մերսում, առողջարար այլ պրոցեդուրաներ:

Թբիլիսաբնակ վետերաններն օգտվում են տրանսպորտում անվճար երթևեկի իրավունքից, բացի այդ` ամեն ամիս կոմունալ ծառայությունների համար 44 լարիի չափով սուբսիդավորում են ստանում:

Ամենամսյա կենսաթոշակը որոշվում է ըստ տարիքի և կոչումի: Նվազագույնը 190 լարին է, առավելագույնը` 560: Առանց կոչումների պառտերազմն անցած վետերանները 160 լարի են ստանում:

2015-ից   մայիսի 9-ին պետության կողմից միանվագ օգնություն է տրամադրվում` 1000 լարի չափով:

Թողնել պատասխան