Վրաստանում առաջիկա օրերին ցուրտ է լինելու

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով   ապրիլի 21-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին Վրաստան  կներթափանցեն սառը և խոնավ օդային զանգվածներ:  

Սպասվում է  անձրև և ամպրոպ: Օդերևութաբանները նշում են, որ այս եղանակը կպահպանվի նաև ապրիլի 22-ին. այդ օրը օդի ջերմաստիճանը  կկազմի  10-15 աստիճան:

Երկրի առավել բարձր  լեռնային շրաջններում  սպասվում են ձյան տեսքով տեղումներ, իսկ արևմտյան Վրաստանում` գետերի ջրի մակարդակի բարձրացում:

Ապրիլի 23-ին և 24 -ին  օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա` հասնելով  21-26 աստիճանի:

 

Թողնել պատասխան